2014 թ. մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
Այս տարի խորհրդանշական է անգամ մասնակից թանգարանների թիվը` Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև:
«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:
Մասնակից թանգարաններին և կազմակերպվող միջոցառումներին ծանոթացեք հետևյալ հղումով` http://issuu.com/mincultam/docs/tangaranayin_gisher_2014
Այս տարի առաջին անգամ կանցկացվի աննախադեպ ակցիա: «Թանգարանների գիշեր» միջոցառման տասնամյակի կապակացությամբ`
- Մայիսի 17-ին
- Հայաստանի մի շարք թանգարաններում
- Տարածեք Ձեր «Թանգարանային սելֆին» ամբողջ Եվրոպայով
«Գեղադիտակ» (Kaleidoscope) թվային ծրագիրը ստեղծվել է «Թանգարանների գիշեր» միջոցառման համար, որը հնարավորություն է տալիս մայիսի 17-ին տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում արված այցելուների «սելֆիները» (ինքնալուսանկար բջջային հեռախոսով): Ծրագրին մասնակցելու համար`
- Ձեր բջջային հեռախոսում անվճար ներբեռնեք MobilActif (App Store, Android Market) հավելվածը
- Մայիսի 17-ին ակտիվացրեք NDM14 գաղտնաբառը
- Լուսանկարվեք թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը
- Ուղարկեք Ձեր լուսանկարը MobilActif հավելվածի միջոցով
Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8 http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html
Այղ հղումով էլ կարող եք ծանոթանալ «Թանգարանային սելֆի»-ի մասին պատմող հոլովակին` http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation
Համոզված ենք, որ հայաստանյան այցելուները աչքի կընկնեն ակտիվությամբ և ինքնատիպ մոտեցումներով:
Միջոցառման մանրամասներին ծանոթացեք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնալան կայքէջում` http://mincult.am/:
Աղբյուրը` armacad.blogspot.com