Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2019թ. առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
- Հոգեբանություն,
- Պատմություն,
- Հայոց լեզու և գրականություն,
- Անգլերեն լեզու և գրականություն,
- Ֆրանսերեն լեզու և գրականություն,
- Ռուսաց լեզու և գրականություն,
- Ֆինանսներ (ըստ ոլորտի),
- Զբոսաշրջություն,
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
- Բնապահպանություն և բնօգտագործում,
- Դիզայն,
- Դեկորատիվ-կիրառական արվեստ:
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը տե՛ս հետևյալ հղումով:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ այստեղ:
Ուսման տևողությունը 4 տարի է:
Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 6-ից մինչև հունիս 1-ը:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (094) 33-14-38, (093) 20-65-05 հեռախոսահամարներով: