Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (Հայ կրթական հիմնարկության կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են Հայ կրթական հիմնարկության նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է:
Բացառություն է կազմում միայն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր:
Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/:
Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել Հայ կրթական հիմնարկության էլ․ հասցեին (aef@aef.am) կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով: