Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի կայքում:
Հիմք ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի “Դիմորդ” բաժնում ևս բացվել է “Շտեմարան” ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը:
Աղբյուրը` www.edu.am