ԱՄՆ-ում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների համար
Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը իրականացվում է Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհրդի (NCEEER) կողմից` համագործակցելով Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հետ:
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհուրդը հայտարարում է Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը 2014-2015թթ. ուս. տարվա համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներին անհատական, գիտական աստիճան չտվող հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ի համալսարաններում և ինստիտուտներում: Ծրագրի մասնակիցները 4 ամսվա ընթացքում պետք է հետազոտություններ իրականացնեն նախապես ընտրված թեմայով և վերադարձից հետո ներկայացնեն 15-ից 30 էջի սահմաններում ակադեմիական աշխատանք, կարդան դասախոսություններ՝ խթանելու բարձրագույն կրթության զարգացումը:
Ծրագրի մասնակիցները կստանան. 1) իրենց բնակության վայրից մինչև ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարան ուղևորության և հետադարձի ճանապարհածախս 2) մեկնումից առաջ, ինչպես նաև Վաշինգթոն քաղաքում կողմնորոշիչ հանդիպում, 3) ամսական թոշակ, 4) առողջական ապահովագրություն և 5) գրադարաններից ու արխիվներից օգտվելու հնարավորություն և մասնակցություն շրջանավարտների համար նախատեսված միջոցառումներին: Ի լրումն, ծրագրի բոլոր մասնակիցները կկարողանան դիմել գիտական զարգացման ֆոնդին՝ գրքեր գնելու, տեխնոլոգիաներ և հետազոտության համար անհրաժեշտ այլ նյութեր ձեռք բերելու կամ ԱՄՆ-ում համապատասխան մասնագիտական խմբերի հետ կապ հաստատելու և գիտաժողովների մասնակցելու համար:
ԾՐԱԳՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է.
- լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացի
- լինեն ասպիրանտ, դասախոս կամ գիտնական, ովքեր վերջին շրջանում հետազոտական աշխատանքներ չեն իրականացրել ԱՄՆ-ում
- ունենան կամ դիմումի պահին պաշտպանելիս լինեն թեկնածուական աստիճանը
- ունենան հրատարակություններ (ասպիրանտները կարող են նշել գիտաժողովների ժամանակ իրենց ներկայացրած աշխատանքները) համապատասխան ոլորտում
- տիրապետեն անգլերեն լեզվին
- հետազոտությունն իրականացնեն հետևյալ թեմայով՝ «Հարավային Կովկաս.Կյանքն անցումային շրջանում»
- ի վիճակի լինեն ստանալ ԱՄՆ մուտքի «J» տեսակի արտոնագիր
- կարողանան ԱՄՆ-ում հետազոտությունները սկսել 2014թ. սեպտեմբերին կամ 2015թ. հունվարին:
Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհուրդը և Ամերիկյան խորհուրդները ռասայական, մաշկի գույնի, սեռի, հաշմանդամության, կրոնական պատկանելիության, ազգության և էթնիկ պատկանելիության խտրականություն չեն դնում:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝
Բոլոր դիմորդները պետք է ուղարկեն դիմումների ամբողջական փաթեթը և փաստաթղթերը apply@nceeer.org
Դիմումների հանձնման վերջնաժամկետն է 2014թ. ապրիլի 30-ը (Երևանի ժամանակով ժամը 17:00-ն)
Ծրագրի մասին ավելին իմանալու հ
Հարցերի դեպքում կարող եք դիմել
Application Guidelines Privacy Policy of NCEEER
Աղբյուրը` armscoop.com