2014թ մարտի 15-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անց է կացվելու դպրոցականների օլիմպիադա:
Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկանների գծով`
- մաթեմատիկա,
- մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
- ֆիզիկա,
- հայոց լեզու և գրականություն,
- քիմիա,
- ռուսաց լեզու,
- ինֆորմատիկա,
- անգլերեն,
- կենսաբանություն,
- ֆրանսերեն,
- աշխարհագրություն,
- գերմաներեն,
- հայ ժողովրդի պատմություն,
- ստեղծագործական աշխատանք,
- հայ եկեղեցու պատմություն:
Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:
Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:
Օլիմպիադայի մասնակիցները մարտի 15 –ին` ժամը 10:00-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի դահլիճ, որը գտնվում է Կիրառական արվեստի ֆակուլտետի առաջին հարկում:
Հասցե` ՀՀ, ք.Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Մինչև փետրվարի 25-ը անհրաժեշտ է հաստատել աշակերտների մասնակցությունն ըստ առարկաների` նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը և այն ուղարկելով vahagn.chobanyan@mail.ru էլ. փոստին:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 15:00-ին ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
“Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման” բաժնի վարիչ Վ.Չոբանյան, հեռ. 093-711-713