Հարգելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ և աշխատակիցներ, 2020թ. մարտի 2-8-ը ՀՀ ուսումնական հաստատություններում (նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, արվեստի դպրոցներում, ուսումնարաններում և բուհերում) դադարեցվում է ուսումնական գործընթացը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարության համաձայն՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված` որոշվել է հանրապետությունում մեկ շաբաթով դադարեցնել ուսումնական գործընթացը: Այն կվերսկսի մարտի 9-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: