Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության բակալավրիատի ուսանողների համար 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն (2 ուսանող):
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը ցանկալի է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային PDF տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Մոտիվացիոն նամակ,
- Ակադեմիական տեղեկագիր,
- Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
- Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies)https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en):
Առարկաների ցանկը կարող եք գտնել https://www.ual.es/en?idioma=en_GB կայքում:
Անգլերեն դասավանդվող առարկաների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Աղբյուրը՝ ysu.am: