Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը հրավիրում են մասնակցելու 2017 թ․ հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոց համալսարանում (Ստեփանակերտ) անցկացվող՝ «Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը նվիրված է տարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերի քննարկմանը:
Գիտաժողովի մասնախմբերն են՝
- Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
- Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
- Լեզվաբանություն, թարգմանչական գործ, լրագրություն,
- Մանկավարժություն, մեթոդիկա, հոգեբանություն:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են գիտաժողովի մասնակիցները:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը էլեկտրոնային տարբերակով m.mashtots@mail.ru էլ.հասցեին ուղարկել՝
- գիտաժողովի մասնակցության հայտը,
- հոդվածի տեքստը:
Ի գիտություն՝
Բոլոր նյութերը ստուգվելու են «Անտիպլագիատ» համակարգով, և ոչ օրինաչափ փոխառությունների առկայության և արդիականության բացակայության դեպքում հոդվածը չի ընդունվելու:
Հոդվածների ներկայացման չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրավագիտության ֆակուլտետի դեկան ալվինա Վալերիի Ներսեսյանին (e-mail: alners@inbox.ru) և պատասխանատու քարտուղար Ագաթա Վլադիմիրի Սաֆարյանին (e-mail: m.mashtots@mail.ru).
Աղբյուրը՝ http://hy.armscoop.com