Մինչհամալսարանական կրթության և հեռակա ուսուցման բաժինը հիմնադրվել է 2006թ. հոկտեմբերի 27-ին` տարածաշրջանի հիմնարկ-ձեռնարկություններն ու դպրոցները համապատասխան բարձրագույն կրթությամբ կադրերով ապահովելու նպատակով:
Սկզբնական շրջանում բաժնի վարիչի պարտականությունները համատեղությամբ իրականացրել է ուսումնամեթոդական բաժնի վարիչ` Արկադի Ցոլակի Դավթյանը:
Հեռակա ուսուցման բաժնի վարիչ են եղել տ.գ.թ., դոցենտ Նելլի Բաբկենի Խուդավերդյանը (2007թ.), բ.գ.թ., դոցենտ Ֆելմիրա Արտավազդի Դավթյանը (2008թ.): 2009թ. առ այսօր բաժնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Մարատ Հովիկի Զուրաբյանը:
Հեռակա ուսուցման բաժնում ուսուցումը 2014-2015 ուստարում տարվում է 11 մասնագիտություններով.
1. Հայոց լեզու և գրականություն
2. Պատմություն
3. Մանկավարժություն և հոգեբանություն
4. Անգլերեն լեզու և գրականություն
5. Տնտեսագիտության տեսություն
6. Սերվիս
7. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
8. Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
9. Բնապահպանություն և բնօգտագործում
10. էկոլոգիական քիմիա
11. Քարտեզագրություն և կադաստրային գործ
Հեռակա ուսուցման բաժնի ուսումնական գործընթացին ընդգրկված է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի համապատասխան ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Հեռակա ուսուցման բաժնում ուսումնական պլանով նախատեսված տարատեսակ պրակտիկաները` (մանկավարժական, արտադրական, հաշվողական, դաշտային-ճանաչողական, անտառային, թանգարանային և արխիվային) կազմակերպելու նպատակով պայմանագրեր են կնքվել մարզում գործող բանկերի, ինչպես նաև տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հետ:
Հեռակա ուսուցման բաժնի աշխատակազմ
բաժնի վարիչ` | Մարատ Հովիկի Զուրաբյան, բ.գ.թ., դոցենտ |
բաժնի վարչի տեղակալ` | Մուշեղ Լևոնի Սարուխանյան բ.գ.թ., ասիստենտ, (Հայոց լեզու և գրականություն մասնագիտության պատասխանատու) Հեռ.` (374) 093-71-39-12 |
տեսուչներ` | Նարինե Գառնիկի Մարգարյան (Պատմություն մասնագիտության պատասխանատու) Հեռ.` (374) 098-23-08-63, 099-83-98-39 |
Աշխենիկ Ալեքսանդրի Ղուկասյան (Մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության պատասխանատու) Հեռ.` (374) 098- 00-01-35 |
|
Վահան Արշակի Աղաբաբյան բ.գ.թ., ասիստենտ (Տնտեսագիտության տեսություն, Սերվիս մասնագիտության պատասխանատու) Հեռ.` (374) 096- 98-76-54 (ՎիվաՍել), 096-55-75-56 |
|
Գալյա Նորայրի Գասպարյան (Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա մասնագիտության պատասխանատու) Հեռ.` (374) 093-68-26-89 |
|
Էլմիրա Կարլի Օսիպովա (Քարտեզագրություն և կադաստրային գործ, Էկոլոգիական քիմիա, Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությունների պատասխանատու) Հեռ.` (374) 077-42-62-43 |
|
օպերատոր` | Ծովինար Ռաֆիկի Մադաթյան (Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության պատասխանատու) Հեռ.` (374) 093-76-81-98 |
գործավար` | Անիտա Ռաֆիկի Սարիբեկյան |
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀԻՄ, Հեռակա ուսուցման բաժին
Հեռ.`( +374263 ) 40450 Էլ. փոստ` ephim-hub@mail.ru
Մարատ Հովիկի Զուրաբյան
Ծննդյանթիվը` 20.09.1968թ.
Կրթությունը`
1986-1993թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուս բանասիրության ֆակուլտետ
1975-1980թթ. Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոց
Աշխատանքայինգործունեությունը`
2009թթ. ԵՊՀ –ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի վարիչ
2003-2009թթ. ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ
2000-2003թթ. ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վարիչ
1996թ. առ այսօր վերոհիշյալ ամբիոնի դասախոս
1994-96թթ. ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում
1993-94թթ. ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում
Ծառայել է Խորհրդային բանակում
Գիտական գործունեությունը`
2006թ. բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հեղինակ է 8 գիտական հոդվածների
Գիտական հետազոտությունները նվիրված են 20-րդ դարի ռուս գրականությանը և թարգմանության տեսության խնդիրներին
Լեզուների իմացությունը`
Հայերեն, ռուսերեն
Ընտանեկան դրությունը`
Ամուսանացած է, ունի 2 տղա