Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Գևորգյանի ստորագրած հրամանի համաձայն՝ ԵՊՀ-ի բոլոր (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի) ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:
Ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ ԻՄ-ի բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել բուհից:
Ուսման վարձավճարը կարող եք վճարել նաև առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» վճարային համակարգի օգնությամբ:
Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանկային վավերապայմանները:
Կազմակերպություն |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
Բանկը |
«Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամարը (ՀՀ դրամ) |
247610017094 |
Նպատակում նշել |
Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա) |