Սիրելի՛ ուսանողներ, 2021թ. հոկտեմբերի 20-23-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե:
Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝
Ստեղծագործական մրցույթ
- Կոմպոզիտորական մրցույթ
- Գրական մրցույթ
- Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ
Կատարողական մրցույթ
- Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ)
- Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե)
- Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում)
- Գործիքային մրցույթ (անհատական և նվագախմբային կատարումներ):
Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի, փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ:
Բիենալեի ընթացքում տեղի կունենան հետևյալ գլխավոր միջոցառումները.
- մասնակիցների աշխատանքների ցուցահանդես
- ԱՊՀ երկրների մշակույթ տոնավաճառ
- բիենալեի գալա համերգ:
Անցկացվելու են նաև արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, մասնագետների կողմից վարպետության դասընթացներ:
Բիենալեին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, դրան կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճեն, տվյալ բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 25-ն է:
Մնացյալ մանրամասների վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն անհատապես:
Հայտաձևը տե՛ս այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն:
Հեռ՝ քաղ. (060)710-183, (060)710-184, ներքին՝ 11-83, 11-84
Կայքէջ՝ www.ysu.am/culture
https://www.facebook.com/ephculturecenter/
Էլ. հասցե՝ culturecenter@ysu.am