2021թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի միջանցքում տեղի կունենա «Մշակութային շարժում» նախագծի ընթացքում իրականացված աշխատանքների ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Կիրառական արվեստի ֆակուլտետը և «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպությունը:
Ծրագիրը նախատեսված էր կերպարվեստի ոլորտի 16-30 տարեկան հայ երիտասարդ ստեղծագործողների համար, որոնք հնարավորություն են ունեցել այցելել Իջևան և համատեղ աշխատել իրենց տարեկից ստեղծագործողների հետ: Նախագծի ողջ ընթացքում իրականացվել են բացօթյա էտյուդային աշխատանքներ:
Սիրով հրավիրում ենք: