Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը արդեն 2-րդ անգամ՝ 2022 թվականին, կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստումները կիրականացվեն առկա եղանակով, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:
Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝ ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.
- հայոց լեզու և գրականություն,
- ռուսերեն,
- պատմություն,
- մաթեմատիկա,
- ֆիզիկա,
- քիմիա,
- կենսաբանություն,
- աշխարհագրություն,
- տեխնոլոգիա,
- նախնական զինվորական պատրաստականություն,
- տարրական դասարաններ,
- կերպարվեստ,
- անգլերեն,
- ֆրանսերեն,
- հասարակագիտություն,
- ֆիզիկական կուլտուրա,
- ինֆորմատիկա:
Վերապատրաստվող ուսուցիչների գրանցման և դասընթացների կազմակերպման ժամկետների մասին ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով լրացուցիչ կտեղեկացնենք:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/3RBHW3YtUDE2i41p8 :
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 40 60 32 կամ 093 93 71 11:
ԵՊՀ ԻՄ-ի կողմից նախորդ տարի կազմակերպված վերապատրաստումների բարեհաջող իրականացումն ու գոհացուցիչ արդյունքները, վերապատրաստված ուսուցիչների բազմաթիվ դրական կարծիքներն ու արձագանքները միաժամանակ ոգևորում և պարտավորեցնում են՝ գրանցելու ավելի բարձր արդյունքներ: