Ավարտուն աշխատանքդ ուղարկիր կազմակերպիչներին՝ amazon@editprint.am էլ. հասցեով: Նախնական փուլն անցնելուց հետո ստեղծագործության որոշակի ծավալ (ծավալը համաձայնեցվում է հեղինակի հետ) կտեղադրվի editprint.am կայքում: Կայքի այցելուները հնարավորություն են ունենում ստեղծագործությունները կարդալու և մեկնաբանություն թողնելու: Ստեղծագործություններին ծանոթանալուց հետո՝ գործերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ամփոփման փուլի ընթացքում ժյուրին կընտրի դրանցից լավագույններն ու կսահմանի եզրափակիչ փուլ անցած աշխատանքների ցանկը, որից հետո էլ հրատարակչությունը կընտրի հաղթողներին:
- Կարող ես ընտրել առաջարկվող ժանրերից յուրաքանչյուրը՝ դետեկտիվ, արկածային, միստիկա, ֆանտաստիկա, փիլիսոփայական երկ, սիրային, կամ նույնիսկ յուրահատուկ ոճով միաձուլել դրանցից մի քանիսը՝ ստեղծագործել:
- Ստեղծագործության ծավալը՝ 20 – 100 էջ. լրացրու տեքստն ըստ ձևաչափի՝ ներբեռնել
- Կարող ես ստեղծագործել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:
- Ստեղծագործությունդ կարող է տպագրված լինել 2003-2013թթ. ընկած ժամանակահատվածում (ուղարկելիս նշել տպագրության տեղը և ժամանակը):
Մրցույթի մեկնարկը՝ 2013թ-ի դեկտեմբերի 3-ին: Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը՝ 2014թ-ի հունիսի 1: Արդյունքների ամփոփման մեկամսյակ՝ 2014թ-ի հունիսի 1– հուլիսի 1:
|
|
Մրցանակներ
- գործերի հեղինակների հետ կկնքվի էքսկլյուզիվ պայմանագիր
- գործերը կթարգմանվեն
- կկատարվեն գրքի ձևավորման աշխատանքները
- կպատրաստվեն գրքերի էլեկտրոնային տարբերակները, որոնք էլ կվաճառվեն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային գրախանութներում՝ amazon, ibookstore, smashwords, kobo, pubit, nook, editprint, booktango և այլն:
Այսքանով մրցանակները չեն սահմանափակվում:
Աղբյուրը` amazon.editprint.am