ՀՀ ԿԳ նախարարության Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը կազմակերպում է գիտաժողով` «Երկու հարյուրամյակ»` նվիրված Հովհ. Շիրազի և Համո Սահյանի ծննդյան 100-ամյակներին և ստեղծագործությանը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի կողմից հավանության արժանացած աշխատանքները կտպագրվեն գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուում:
Աշխատանքներն ընդունվում են մինչև 2014թ. մարտի 1-ը թղթային և էլելտրոնային տարբերակներով` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 հասցեով (գիտական մաս), կամ էլեկտրոնային փոստով`santoyan.vspi@mail.ru:
Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հեղինակները զանգով կամ այլ հաղորդագրությամբ հավաստում են իրենց հեղինակային իրավունքը: Մինչև 2014թ. մարտի 10-ը հայտատուները կտեղեկացվեն աշխատանքը գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընդունված լինելու մասին:
Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում 2014 թ. ապրիլի 11-ին, սկիզբը` ժամը 1200-ին (մասնակիցների գրանցումը` ժամը 1100-ին ):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0322) 20917 (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր), (0322) 41855-158 կամ (093)338996 (գրականության ամբիոնի վարիչ), (077) 067797 (լրատվության բաժնի վարիչ) հեռախոսահամարներով:
Հոդվածին ներկայացվող պահանջները
Հոդվածը կարելի է ներկայացնել հայերենով, ռուսերենով, անգլերենով: Տեքստի տառատեսակները. հայերեն` Armenian Phonetic Unicode (sylfaen), ռուսերեն` Arial LatRus, անգլերեն` Arial: Տեքստի տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, էջի ֆորմատը` A4 (210×297մմ), լուսանցքները. վերևից` 20 մմ, ներքևից` 25 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ:
Առաջին էջի վերևում տրվում է վերնագիրը` գլխատառերով, մեջտեղում, 12 տառաչափով, իսկ հեղինակի (ների) Ա. Հ. Ազգանունը (ները)՝ 10 տառաչափով: Եթե աշխատանքը հայերեն է, մեկ տող ներքև տրվում է հայոց լեզվով համառոտագիրը (анотация)` 9 տառաչափով, 5-6 առանցքային բառերով, վերջում` գրականությունից հետո, ռուսերեն և անգլերեն տրվում են վերնագիրը` 12, հեղինակները` 10, համառոտագրի տեքստը և առանցքային բառերը` 9 տառաչափով: Հոդվածի ռուսերեն, անգլերեն տարբերակներում համապատասխանաբար փոխվում են համառոտագրերը: Տեքստը հավաքել առանց տողադարձերի և չօգտագործել 1-ից ավելի միջբառային բացատ (տՐՏոպս):
Հոդվածի ավարտից մեկ տող ներքև՝ մեջտեղում նշվում է Գրականություն (փոքրատառ, bold, 10 տառաչափով)` ըստ ընդունված ստանդարտի, 9 տառաչափով տրվում է գրականության ցանկը` համարակալված ըստ օգտագործման հերթականության, հեղինակ (ների) ազգանունը ա. հ.` 9 տառաչափով, հոդվածի վերնագիրը և հրատարակման տվյալները: Ցանկալի է գրականության ցանկում ընդգրկել 6-8 անվանումից ոչ ավելի հրատարակումներ:
Հոդվածը պարտադիր գրախոսվում է:
Անհրաժեշտության դեպքում ուղարկվում է արտաքին գրախոսման:
Հոդվածի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 10 էջը:
Հոդվածը ներկայացնել A4 ֆորմատի վրա տպված (1 օրինակով) և էլեկտրոնային տարբերակով:
Հեղինակների և համապատասխան ամբիոնի վարիչի ստորագրությունները պարտադիր են: Եթե հեղինակն ասպիրանտ է կամ մագիստրանտ, անհրաժեշտ է նաև գիտական ղեկավարի ստորագրությունը: Առանձին էջի վրա ներկայացնել զեկուցման վերնագիրը, հեղինակ (ների) ազգանունը, անունը, հայրանունը, կոչումը (պրոֆ., դոց., ասպ., մագ., ուս.), աշխատավայրը և հեռախոսի համարը: