2015թ. նոյեմբերի 4-5-ը Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է«Արդի բանասիրության հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է որոշել գիտական հետազոտությունների և գործնական մշակումների հրատապ և հեռանկարային ուղղությունները գրականագիտության և լեզվաբանության ասպարեզներում, ինչպես նաև լեզուների և գրականության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղիները:
Գիտաժողովի աշխատանքների ուղղությունները.
1. Լեզվաբանություն
• Ընդհանուր լեզվաբանություն, լեզվանշանագիտություն և լեզվի պատմություն
• Բարբառագիտություն
• Ժամանակակից լեզուներ
2. Գրականագիտություն
• Գրականության տեսություն և պատմություն
• Առասպել-էպոս-բանահյուսություն
• Համեմատական գրականագիտություն
• Մանուկ Աբեղյանի վաստակի գնահատություն:
Մասնակցությունը գիտաժողովին.
Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է նյութերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին (1.silvi81@mail.ru 2.herminebaburyan@rambler.ru ):
1. դիմում (հավելված 1-ում ներկայացված ձևով ) – մինչև 2015թ. մայիսի 1-ը,
2. հոդվածը (հավելված 2-ում ներկայացված պահանջներով) – մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի կողմից փորձաքննություն անցած աշխատանքները կտպագրվեն գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուում:
Գիտաժողովի նյութերի հրատարակումը.
Գիտաժողովի նյութերի ժողովածուն կհրատարակի Վանաձորի պետական համալսարանը:
Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական համալսարանում 2015 թ. հոկտեմբերի 15-16-ին, սկիզբը` ժամը 1200-ին (մասնակիցների գրանցումը` ժամը 1130-ին ):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0322) 20917 (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Սանթոյան), (0322) 41855-129 կամ (077) 750578 (հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Հարությունյան), (093) 338996 (գրականության ամբիոնի վարիչ Վալերի Փիլոյան):
Հավելված 1. Գիտաժողովին մասնակցելու դիմում-ձևը
Հավելված 2. Ներկայացվող պահանջներ
Հասցեն՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36