Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեկնարկեց «ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ» 4-րդ ծրագիրը

Սրընթաց զարգացող աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ համար` ձևավորելով ուսուցման և առաջխաղացման բազմազան հնարավորություններ: Այսօր ակնհայտ է դառնում, որ որակյալ կրթություն ստանալու հնարավորությունն օրեցօր ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում: Գլոբալացման և աշխարհի դինամիկ զարգացման պայմաններում հաջողության գրավականն են դառնում ինքնակատարելագործումը, հմտությունների զարգացումը և նոր գիտելիքների ձեռքբերումը:

«Ամերիա Սերունդ» ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել երիտասարդ առաջնորդների հաջորդ սերունդը: Ծրագրի հիմքում ընկած է գործնական ուսուցումը (coaching), որի ընթացքում փորձառու մասնագետները երիտասարդներին փոխանցելու են պրակտիկ գիտելիքները և ֆինանսաբանկային ոլորտի առօրյայում ձեռք բերված փորձը: Մեր կողմից մշակված ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ճանաչել իրական գործարար միջավայրը, պատկերացում կազմել նոր տեխնոլոգիաների և հնարավորությունների մասին: Այստեղ միանում են տեսությունն ու ժամանակակից բանկային գործի առաջատար փորձը:

 Եթե Դուք

ԵՐԻՏԱՍԱՐԴ եք` 20-25 տարեկան

ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում

Ունեք ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` առաջատար համալսարանների շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում

ՃԿՈՒՆ եք` լավ տիրապետում եք համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի

ԹԻՄԱՅԻՆ` բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի հետ

ապա «Ամերիա Սերունդ» ծրագիրը հենց Ձեզ համար է:

Ծրագրի առավելությունները՝

  • Ֆինանսների (տնտեսության, բիզնեսի, մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումային բանկային գործառնությունների, նախագծերի կառավարման, խորհրդատվության և այլն) ոլորտում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համակցություն
  • Ամենաարագ միջոց վստահ բարձրակարգ մասնագետ դառնալու համար
  • Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ եզակի վերապատրաստում անցնելու հնարավորություն
  • Խթանիչ և անընդհատ զարգացող միջազգային միջավայր
  • Վերապատրաստում լավագույն բիզնես-ստանդարտների հիման վրա` գործարար էթիկայի կանոնների և համաշխարհային պրակտիկայի սկզբունքների պահպանման պայմաններում
  • «Ամերիա» խմբի յուրօրինակ միջավայր և մշակույթ
  • Աչքի ընկնելու հնարավորություն` ձեռքբերված եզակի փորձի շնորհիվ
  • Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ
  • Ուղեգիր դեպի ապագա առաջնորդների սերունդ

 

Դիմում

«Ամերիա Սերունդ» ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է.

  • լրացնել դիմում-հայտի ձևը, որը իր մեջ ներառում է նաև կարճ շարադրություն/ակնարկ (200 բառ) հետևյալ թեմաներից մեկով.
    • Նպատակն արադարացնում է միջոցները;
    • Երախտագիտություն՝ ինչի համար ես շնորհակալ եմ;
    • Իմ սեփական բիզնեսը՝ ինչպես է ռազմավարությունը վերածվում գործողության;
    • Ինչպե՞ս կներգրավեմ իմ առաջին հաճախորդին
  • Ներկայացնել մոտիվացիոն նամակ, որը կհիմնավորի Ձեր ցանկությունն աշխատելու «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Առավել խիզախ և ստեղծագործ դիմորդները կարող են մոտիվացիոն նամակը ներկայացնել՝ նկարահանելով մինչ 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ (տեսահոլովակը պետք է լինի Ձեր մասնակցությամբ/selfie video):Տեսահոլովակի վերբեռնված հղումը պետք է ուղարկել էլեկտրոնային նամակով` օգտագործելով YoutubeGoogle Drive,DropboxYandex Diskwetrasnfer.com կամ այլ ծառայություններ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` 
Եթե Դուք ակտիվ եք, նպատակասլաց, պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալ Երազանքի թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ներկայացված դիմում/հայտի ձևը, կցել CV-ն` ներառելով համապատասխան որակավորումներն ու փորձը, ինչպես նաև երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am: Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել «Ամերիա Սերունդ» անվանումը և Ձեր անունը և ազգանունը, այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի:

Դիմումներն ընդունվում են ս.թ. 04.12.2014-ից 18.01.2015:

Ընտրություն

  • Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն թեստավորման:

Թեստը հանձնելու համար անհարաժեշտ է տիրապետել ստորև ներկայացված թեմաներին .

  • «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
    • ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը և խնդիրները
    • ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումները, վերահսկողությունը, ուսումնասիրությունները և լիցենզավորված անձանց պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները
    • Հայաստանի Հանրապետության արժույթը
  • «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
    • Բանկ և բանկային գործունեություն
    • Բանկային ավանդ
    • Փոխկապակցված և բանկի հետ կապված անձինք
    • Նշանակալից մասնակցություն
    • Բանկերի կազմակերպական-իրավական տեսակները,
    • Բանկի մասնակիցները
    • Բանկային գործունեության լիցենզիան, դրա անվավեր և ուժը կորցրած ճանաչելը
    • Բանկային գործունեության լիցենզավորման փուլերը
    • Բանկերի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները և դրանց գրանցումը
    • Բանկի կառավարման մարմինները և նրանց իրավասությունները
    • Բանկի ղեկավարները
    • Բանկերի ֆինանսական գործառնությունները
    • Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների և հաշվետվությունների հրապարակումը
    • Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները
    • Աուդիտային ստուգումը
  • «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
  • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք
    • Բանկային ավանդը և երաշխավորված բանկային ավանդը
    • Երաշխավորված ավանդի չափերը
  • Բանկի հաշվեկշռի ամփոփ նկարագրությունը
    • Բանկի ակտիվները, պարտավորությունները և ընդհանուր կապիտալը, դրանց միջև կապը
    • Բանկի ակտիվային, պասիվային և հետհաշվեկշռային գործառնությունները
    • Արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը բանկի գործունեության վրա
    • Բանկի շահութաբերության ցուցանիշները և դրանց միջև կապը: Բանկի եկամտաբերության ցուցանիշները

Թեստը հաջողությամբ անցնելու դեպքում Դուք կմասնակցեք խմբային հարցազրույցի:

  • Խմբային հարցազրույց

Հարզազրույցն անցկացվելու է պրոֆեսիոնալ մասնագետների կողմից` 5-8 հոգուց բաղկացած խմբերում: Հարցազրույցի ընթացքում Ձեզ կընձեռվի ևս մեկ հնարավորություն դրսևորել Ձեր թիմային գործելաոճը, ներկայացնել Ձեր անձնական համոզմունքները և աշխարհայացքը օրեցօր զարգացող աշխարհում և աչքի ընկնել տարաբնույթ քննարկումների, դերախաղերի մեջ ցուցաբերած յուրովի մտածելակերպի շնորհիվ:
Միայն լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կանցնեն նախնական ընտրությունն ու կհրավիրվեն անհատական հարցազրույցի:

  • Անհատական հարցազրույց

Անհատական հարցազրույցը երկուստեք կարևոր է, քանի որ թույլ կտա պատկերացում կազմել հետագա ծրագրերի և օպտիմալ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ քայլերի մասին:
Վերոհիշյալ փուլերի ավարտից հետո 10 օրվա ընթացքում մեր մասնագետների կոլեգիալ որոշման արդյունքում մենք կտեղեկացնենք Ձեզ գնահատման արդյունքների մասին: անհատական հարցազրույցից հետո:

Գնահատումը կատարվում է` հաշվի առնելով ստեղծագործ մոտեցումը, որը Դուք ցուցաբերել եք շարադրություն/ակնարկում և մոտիվացիոն նամակում, ինչպես նաև անհատական և խմբային հարզացրույցներում դրսևորած անհատականությունը և յուրօինակությունը, և, ի վերջո, թեստի արդյունքները, որոնք հաշվարկվում են ավտոմատ ներդրված համակարգով: Դասընթացները կանցկացվեն 15 հոգուց բաղկացած խմբերում` հարմարավետ և ժամանակակից սարքավորումներով հագեցած սենյակներում, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետությանը:

Վերապատրաստում

«Ա» ուսուցման ծրագիրը ներառում է հետևյալ մոդուլները.

  • ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ
  • ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՈԴՈՒԼ
  • ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴՈՒԼ
  • ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՈԴՈՒԼ

«Ամերիա Սերունդ» ծրագիրն իրականացվում է երկու փուլով` երեք ամիս ընդհանուր տևողությամբ:

  • Առաջին մասը տեսական ուսուցումն է` հինգ շաբաթ տևողությամբ, որի ընթացքում ծրագրի մասնակիցներին կներկայացվի «Ամերիա» խմբի պատմությունը, բիզնեսի փիլիսոփայությունը, գործարար էթիկայի, մակրոտնտեսության, ֆինանսների, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի հիմունքները, հաճախորդների սպասարկման հմտությունները, հաղորդակցման և բանակցությունների հմտությունները: Այս փուլը հաջողությամբ ավարտելու դեպքում Դուք կանցնեք հաջորդ փուլ, որտեղ միավորվում են լավագույն փորձն ու պրակտիկան:
  • Երկրորդ մասը գործառնական ուսուցումն է` յոթ շաբաթ տևողությամբ: Երիտասարդ մասնագետները վերապատրաստում կանցնեն հենց աշխատատեղում` Ամերիաբանկի գլխամասում և մասնաճյուղերում, որտեղ նրանց կընձեռվի գործնական խնդիրներ լուծել հնարավորությունը` հինգ շաբաթվա ընթացքում ձեռքբերված տեսական գիտելիքների կիրառմամբ:

Աշխատանքի ընդունում

Երկու փուլերի ավարտից հետո լավագույն երիտասարդները հնարավորություն կստանան հարցազրույց անցնել և ընդունվել աշխատանքի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:

Ձեր մասնակցությունը, բարձր մոտիվացիան, վառ ու յուրօրինակ անհատականությունը և ուժեղ կամքը` մեր փորձի հետ մեկտեղ, կնպաստեն մեր երկրի ներուժի զարգացմանը` ամուր հիմք ստեղծելով հետագա ձեռքբերումների համար:

Աղբյուրը` www.ameriabank.am