Դուք անտարբեր չեք Ձեր համայնքի էկոլոգիական խնդիրների հանդեպ
Դուք ցանկանում եք բարելավել Ձեր շրջակա միջավայրը
Ուրեմն միացե՛ք ԷկոԼաբին հենց հիմա
ԷկոԼաբը հիմնված է Կրթություն կայուն զարգացման համար գաղափարի վրա, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ակտիվիստներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց սեփական մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում: Այս տարի 30 երիտասարդներ հնարավորություն կստատան ծրագրի շրջանակներում մասնակցել Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող 3 սեմինարի և իրագործել սեփական ծրագրերը՝ ուղղված իրենց համայնքների հիմնախնդիրների լուծմանը:
- Եթե Դուք 18-ից 24 տարեկան եք,
- Եթե Դուք բնակվում եք Հայաստանի մարզերում,
- Եթե Դուք ակտիվ եք Ձեր համայնքում,
- Եթե Դուք հետաքրքրված եք էկոլոգիական խնդիրներով,
Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը՝
- Իրականացնելու Ձեր իսկ ծրագրերը,
- Զարգացնելու Ձեր կառավարման հմտությունները,
- Ավելի խորը ուսումնասիրելու էկոլոգիայի և կայուն զարգացման խնդիրները,
- Ձևավորելու Ձեր սեփական միջավայրը,
- Կառուցելու համախոհների ցանց:
Դիմումներ ընդունվում են մինչև 2014թ. ապրիլի 1-ը:
2014 թ. ժամանակացույց`
– Գարնանային դպրոց՝ ապրիլի 28 – մայիսի 6,
– Ծրագրային հանդիպում-սեմինար՝ հունիսի 23 – 29,
– Ծրագրերի իրականացման շրջան՝ հուլիս – հոկտեմբեր,
– Անդրադարձ ֆորում՝ նոյեմբերի 17 – 23:
Սեմինարների ընթացքում մասնակիցների կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսերը փոխհատուցվում են սեմինարների ժամանակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կապվել Ծրագրի համակարգող Յանա Մկրտչյանի հետ` ecolab@joint-civic-education.net Էլ. հասցեով:
Ներբեռնել դիմում հայտը:
Ներբեռնել դիմում հայտը pdf ձևաչափով:
Առավել մանրամասն` http://www.am.joint-civic-education.net:
Աղբյուրը` youthcanal.do.am