Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հեռակա ուսուցման բաժին

Մինչհամալսարանական կրթության և հեռակա ուսուցման բաժինը հիմնադրվել է 2006թ. հոկտեմբերի 27-ին` տարածաշրջանի հիմնարկ-ձեռնարկություններն ու դպրոցները համապատասխան բարձրագույն կրթությամբ կադրերով ապահովելու նպատակով:

Սկզբնական շրջանում բաժնի վարիչի պարտականությունները համատեղությամբ իրականացրել է ուսումնամեթոդական բաժնի վարիչ` Արկադի Ցոլակի Դավթյանը:

Հեռակա ուսուցման բաժնի վարիչ են եղել տ.գ.թ., դոցենտ Նելլի Բաբկենի Խուդավերդյանը (2007թ.), բ.գ.թ., դոցենտ Ֆելմիրա Արտավազդի Դավթյանը (2008թ.): 2009թ. առ այսօր բաժնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Մարատ Հովիկի Զուրաբյանը:

Հեռակա ուսուցման բաժնում ուսուցումը 2014-2015 ուստարում տարվում է 11 մասնագիտություններով.

1. Հայոց լեզու և գրականություն
2. Պատմություն
3. Մանկավարժություն և հոգեբանություն
4. Անգլերեն լեզու և գրականություն
5. Տնտեսագիտության տեսություն
6. Սերվիս
7. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
8. Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
9. Բնապահպանություն և բնօգտագործում
10. էկոլոգիական քիմիա
11. Քարտեզագրություն և կադաստրային գործ

Հեռակա ուսուցման բաժնի ուսումնական գործընթացին ընդգրկված է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի համապատասխան ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Հեռակա ուսուցման բաժնում ուսումնական պլանով նախատեսված տարատեսակ պրակտիկաները` (մանկավարժական, արտադրական, հաշվողական, դաշտային-ճանաչողական, անտառային, թանգարանային և արխիվային) կազմակերպելու նպատակով պայմանագրեր են կնքվել մարզում գործող բանկերի, ինչպես նաև տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հետ:

Հեռակա ուսուցման բաժնի աշխատակազմ

բաժնի վարիչ` Մարատ Հովիկի Զուրաբյան, բ.գ.թ., դոցենտ
բաժնի վարչի տեղակալ` Մուշեղ Լևոնի Սարուխանյան բ.գ.թ., ասիստենտ, (Հայոց լեզու և գրականություն մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 093-71-39-12
տեսուչներ` Նարինե Գառնիկի Մարգարյան (Պատմություն մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 098-23-08-63, 099-83-98-39
Աշխենիկ Ալեքսանդրի Ղուկասյան (Մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 098- 00-01-35
Վահան Արշակի Աղաբաբյան բ.գ.թ., ասիստենտ (Տնտեսագիտության տեսություն, Սերվիս մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 096- 98-76-54 (ՎիվաՍել), 096-55-75-56
Գալյա Նորայրի Գասպարյան (Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 093-68-26-89
Էլմիրա Կարլի Օսիպովա (Քարտեզագրություն և կադաստրային գործ, Էկոլոգիական քիմիա, Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությունների պատասխանատու)
Հեռ.` (374) 077-42-62-43
օպերատոր` Ծովինար Ռաֆիկի Մադաթյան (Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության պատասխանատու)
Հեռ.` (374) 093-76-81-98
գործավար` Անիտա Ռաֆիկի Սարիբեկյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀԻՄ, Հեռակա ուսուցման բաժին

Հեռ.`( +374263 ) 40450 Էլ. փոստ` ephim-hub@mail.ru 

Մարատ  Հովիկի  Զուրաբյան

Ծննդյանթիվը` 20.09.1968թ.

Կրթությունը`

1986-1993թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվան  ռուսաց և օտար լեզուների  պետական մանկավարժական ինստիտուտի ռուս բանասիրության  ֆակուլտետ

1975-1980թթ. Իջևանի թիվ 5 միջնակարգ  դպրոց

Աշխատանքայինգործունեությունը`

2009թթ. ԵՊՀ –ի Իջևանի մասնաճյուղի հեռակա  ուսուցման բաժնի վարիչ

2003-2009թթ. ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի   հումանիտար գիտությունների ֆակուլտետի  դեկանի  տեղակալ

2000-2003թթ. ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի   հումանիտար գիտությունների ֆակուլտետի  ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վարիչ

1996թ. առ այսօր վերոհիշյալ ամբիոնի դասախոս

1994-96թթ. ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իջևանի թիվ 5 միջնակարգ  դպրոցում

1993-94թթ. ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իջևանի թիվ 3 միջնակարգ  դպրոցում

Ծառայել է  Խորհրդային  բանակում

Գիտական գործունեությունը`

2006թ. բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հեղինակ է 8 գիտական հոդվածների

Գիտական հետազոտությունները նվիրված են 20-րդ դարի ռուս գրականությանը և թարգմանության տեսության խնդիրներին

Լեզուների իմացությունը`

Հայերեն, ռուսերեն

Ընտանեկան դրությունը`

Ամուսանացած է, ունի 2 տղա