Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ցեղասպանագիտություն. սփյուռքահայ ուսանողների համար` անվճար

«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում:
2013 թ-ի մայիսի 20-ից մեկնարկած ծրագրի ընդունելության շրջանակում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է նաև սփյուռքահայ դիմորդների ընդունելություն:
ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:

Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ:

Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:

Մանրամասների համար գրել masters@armin.am էլ. հաս

ցեին:

Աղբյուրը` www.ysu.am