ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ իր վարչական և ուսումնագիտական գործունեության մեջ, ծրագրերում ու ձեռնարկումներում՝ ի նպաստ մեր բուհի զարգացման ու առաջընթացի, ի բարօրություն մեր հասարակության ու երկրի:
Ա. Վ. Ցուցուլյանը ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում աշխատում է 1998 թվականից՝ զբաղեցնելով դասախոսական, ուսումնագիտական և վարչական տարբեր պաշտոններ:
1998-2001 թվականներին աշխատել է Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնում որպես դասախոս, 2001-2003–ին՝ որպես ասիստենտ:
2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003 թվականից նույն ամբիոնում զբաղեցրել է դոցենտի պաշտոն:
2004-2014 թվականներին աշխատել է որպես Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան:
2014 թվականից մինչև 2018թ. մայիսի 23-ը ղեկավարել է ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը:
2015թ. հունվարից մինչև օգոստոս ղեկավարել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը:
2017թ. հունիսի 9-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից Ա.Ցուցուլյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
2018թ. մայիսի 24-ից նշանակվել է ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն, հունիսի 12-ից ԵՊՀ ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի՝ №107§88 (12.06.2018) հրամանով նշանակվել է ԵՊՀ ԻՄ–ի տնօրենի պաշտոնակատար: