Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Գևորգյանի ստորագրած հրամանի համաձայն՝ ԵՊՀ-ի բոլոր (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի) ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:
Ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ ԻՄ-ի բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել բուհից:
Ուսման վարձավճարն անհրաժեշտ է վճարել ԵՊՀ ԻՄ-ի՝ «Արդշինբանկ»-ում բացված հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:
ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահություն