Տավուշի մարզի դպրոցներից «ԵՊՀ օլիմպիադա 2024»-ում մրցանակների արժանացած աշակերտներին պարգևատրելու նպատակով 2024 թ․ հուլիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության անդամները հանդիպում ունեցան նրանց հետ:
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմակերպած դպրոցական օլիմպիադային 11 առարկայից այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից մասնակցել է 30 դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի 153 աշակերտ:
I փուլը, որը կայացել է ս.թ. ապրիլի 6-ին, նշված մասնակիցներից հաղթահարել է 10 դպրոցի 29 աշակերտ:
Օլիմպիադայի II փուլը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Երևանի պետական համալսարանում:
Տավուշի մարզի մասնակիցները հաջող են հանդես եկել, և 2 աշակերտ ստացել է I կարգի դիպլոմ, 5 աշակերտ՝ գովասանագիր:
Պարգևատրվեցին հետևյալ հաղթողները՝ ըստ առարկաների․
«Աշխարհագրություն».
- Թևոսյան Մաքսիմ – I կարգ – Դիլիջանի ավագ դպրոց,
- Աղաջանյան Վահագ – գովասանագիր – Դիլիջանի ավագ դպրոց,
- Մուսայելյան Իգոր – գովասանագիր – Աղավնավանքի միջնակարգ դպրոց:
«Հայոց լեզու և գրականություն».
- Առաքելյան Թամարա – I կարգ – Իջևանի ավագ դպրոց,
- Կալեյան Նելլի – գովասանագիր – Դիլիջանի ավագ դպրոց:
«Գերմաներեն».
- Սիմոնյան Մերի – գովասանագիր – Այրումի միջնակարգ դպրոց:
«Ֆրանսերեն».
- Դավթյան Ջուլիետա – գովասանագիր – Իջևանի ավագ դպրոց:
Սիրով շնորհավորում ենք բոլոր հաղթողներին՝ նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, ամենայն բարիք: