Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 13:30-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը՝ Արփինե Վերանյանի նախաձեռնությամբ:
Միջոցառման ընթացքում կներկայացվի դրամի պատմությունը, կցուցադրվի տեսանյութ, այնուհետև տեղի կունենա թեմայի վերաբերյալ քննարկում:
Սիրով հրավիրում ենք: