2013թ. մարտի 8-ին Իջևանի զորամասի մի խումբ զինվորներ հրամանատարի գլխավորությամբ այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Նրանք եղան Հումանիտար գիտությունների ֆակուլտետում, Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեցին ուսանողուհիներին՝ նվիրելով ծաղիկներ:
Ուսանողների և զինվորների առջև ելույթ ունեցան զորամասի հրամանատարը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը: Նրանք իրենց խոսքում կարևորեցին բանակի և համալսարանի՝ որպես ռազմական ու մտավոր դարբնոցների դերը ազգապահպանման գործում:
Ապա զինվորականների հետ հանդիպում ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով հրամանատարությանը և զինվորներին՝ այդ նախաձեռնության համար: Նա ևս մեկ անգամ ընդգծեց բանակի կարևորությունը, համալսարան-զորամաս կապի ամրապնդման նպատակով առաջարկեց, որ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներից դասախոսություններ կարդան զինվորների համար: