Հարգելի՛ ուսանողներ (15-25 տարեկան), հայտնում ենք ձեզ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ճապոնական “Goi Peace Foundation” կազմակերպությունը հայտարարել են “The Power of Culture to Create a Better Future” խորագրով շարադրությունների մրցույթ:
Շարադրությունն անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, գերմաներենով (700 բառից ոչ ավել) կամ ճապոներենով (1600 գրանշանից ոչ ավել): Այն պետք է ունենա մեկ հեղինակ և մինչև ներկայացվելը որևէ տեղ հրատարակված չլինի:
Առաջին էջում պետք է նշվի.
- վերնագիրը,
- հեղինակի անուն, ազգանուն, հայրանունը,
- հասցեն,
- հեռախոսահամարը,
- էլեկտրոնային հասցեն,
- ազգությունը,
- տարիքը,
- սեռը,
- ուսումնական հաստատության տվյալները (առկայության դեպքում):
Մրցույթում հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.
- մեկ առաջին մրցանակ` վկայական և 100,000 յեն (մոտավորապես 1,140 ԱՄՆ դոլար), հրավեր Տոկիոյում կայանալիք մրցանակների հանձնման արարողությանը,
- երկու երկրորդ մրցանակ` վկայական և 50,000 յեն (մոտավորապես 570 ԱՄՆ դոլար),
- հինգ երրորդ մրցանակ` վկայական և նվեր,
- 25 պատվո հիշատակում` վկայական և նվեր:
Մինչև 2013թ. հունիսի 10-ը շարադրությունները կարող եք ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության տուն 3, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.edu.am: