Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։ Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
- սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
- միակողմանի ծնողազուրկ ուսանող,
- երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
- հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
- տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
- հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
- պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թ. փետրվարի 3-ն է։
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):
Աղբյուրը` heh.am