2013թ. ապրիլի 4-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:
Ներկա էին ԵՊՀ իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, քաղաքային պատկերասրահի աշխատակիցներ, ուսանողներ, այցելուներ:
Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ողջունեց այդ առիթով ցուցահանդեսի կազմակերպումը:
Նա ցանկություն հայտնեց, որ մայիս ամսին կազմակերպվի Շուշիի ազատագրմանը նվիրված ցուցահանդես, որտեղ դասախոսները և ուսանողները ներկայանան նոր աշխատանքներով (հատկապես բնանկարի ժանրում):
Ելույթ ունեցան նաև քաղաքային պատկերասրահի աշխատակցուհի, մշակութաբան Հ.Էդիլյանը, մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը:
Կ.Այվազյանն ընդգծեց, որ ցուցահանդեսը բազմաժանր է (գեղանկար, գրաֆիկական աշխատանք, գոբելեն, կոլաժ, բնանկար, նատյուրմորտ): Ներկայացված է 45 աշխատանք:
Ցուցահանդեսը կտևի 1 ամիս: