Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝
- ուսումնասիրել և տեղայնացնել ոլորտում առկա համապատասխան միջազգային փորձը,
- մշակել ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մանկավարժամեթոդական նյութեր:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են`
- բարձրագույն կրթություն մանկավարժության, հասարակական գիտությունների և այլ համապատասխան ոլորտներում,
- դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման վերաբերյալ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ,
- ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
- մանկավարժամեթոդական նյութերի մշակման փորձառություն,
- հայերենի գերազանց իմացություն,
- անգլերենի իմացությունը ցանկալի է:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն /CV` անգլերեն և հայերեն լեզուներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 2 երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]:
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2013 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 1700, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04, 091-38-05-39):
Աղբյուրը` edu.am