2013թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս. Առաքելյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր: Հատկանշական է 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի գրաֆիկի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի կապակցությամբ որոշվեց`
- 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի դասապրոցեսը շարունակել մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը:
- Առանց եզրափակիչ քննություններով ավարտվող առարկաների քննություններն անցկացնել դեկտեմբերի 16-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում:
- 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունների համար նախատեսված թեստային համակարգի 4 թեմաներից յուրաքանչյուրի 1-ական ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում ուսանողին գնահատել 2.0 միավոր, 3 ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում` 1.0 միավոր, 2 ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում` 0 միավոր:
- 2013-2014 ուստարվա քննաշրջանը սկսել և ավարտել դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. փետրվարի 22-ը: