2013թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը` մասնաճյուղի տնօեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:
Ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի, կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի աշխատակիցները:
Նիստում քննարկվեցին մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի գործառույթներին, մասնաճյուղի աշխատակիցների պարգևատրման կարգին վերաբերող մի շարք հարցեր:
Ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի վարիչ Ն.Առուշանյանը ներկայացրեց բաժնի ավագ տեսուչներ Գ.Գյոզալյանի, Ա.Մինասյանի, պրակտիկաների համակարգող-ղեկավար Ա.Սարիբեկյանի, վիճակագիր Ն.Ալթունյանի, գործավար Ա.Ղալթախչյանի գործառույթները և մասնաճյուղի ուսանողների թվի ու ընթացիկ ուստարվա սկզբից նրանց շարժի վերաբերյալ տեղեկատվություն:
Բաժնի կատարած աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի:
Մասնաճյուղի աշխատակիցների պարգևատրման հարցի կապակցությամբ առաջարկվեց տվյալ ամսվա պարգևատրվողների ցուցակը քննարկել և հաստատել տնօրենության նիստում: