Ս.թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը:
Նիստին մասնակցում էին խորհրդի նախագահ, դեկան Ա.Վ.Ցուցուլյանը, ֆակուլտետի քարտուղար Հ.Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա. Ալավերդյանը, ասիստենտ Է.Օսիպովան, ֆակուլտետի արհմիության նախագահ Գ.Գուլակյանը, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի նախագահներ Մ.Մելիքյանը և Պ.Ամիրխանյանը:
Խորհրդի նախագահ Ա.Վ.Ցուցուլյանը ներկայացրեց 2012-13 ուստարվա II կիսամյակի դասացուցակները (համարիչ և հայտարար)՝ կազմված ուսումնական պլանի համաձայն:
Խորհրդի նախագահ Ա.Վ.Ցուցուլյանը ներկայացրեց, որ խորհրդի կազմում տեղի է ունենալու փոփոխություն` Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆակուլտետի խորհրդի անդամ Մհեր Սերգեյի Աթոյանի՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նշվեց, որ ֆակուլտետի խորհրդի աշխատանքներում Մ. Աթոյանին ժամանակավորապես կփոխարինի նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Հայկարամի Մակարյանը: