«Նաիրի» կայքը հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ առցանց (անվճար) գրադարանն է: Այն պարունակում է հայ բառարանագրության գրեթե բոլոր հիմնարար նմուշները, ինչպես նաև մեծ թվով այլ արժեքավոր գործեր` գրաբար, արևմտահայերեն և արևելահայերեն: Հասանելի են նաև բազմաթիվ երկլեզվյան թարգմանական բառարաններ:
«Նաիրի» կայքի հեղինակն է ամերիկահայ համակարգչային ճարտարագետ Սէրուժ Ուրիշեանը: 2005 թ. կայքում հրապարակվել է առաջին էլեկտրոնային բառարանը` Բառգիրք հայերէն լեզուի (Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998): 2010 թվականից հասանելի է դարձել նաև «Նաիրի» կայքի և «HySpell»-ի կողմից համատեղ թողարկված` հայերենի էլեկտրոնային ուղղագրիչը: Այն գործածելի է ինչպես արևմտահայերենի, այնպես էլ արևելահայերենի համար: Ուղղագրական սրբագրիչի բառացանկն ընդգրկում է ավելի քան 156 հազար գլխաբառ և ավելի քան 5 միլիոն բառաձև, այն կազմված է Ստ. Մալխասյանցի և Է. Աղայանի համապատասխան բառարանների հիման վրա:
Ներկա պահին կայքում առկա են 45 բառարան` 5 թվայնացված (ավելի քան 220 հազար թվայնացված գլխաբառ) և 40 պատկերահանված (51,003 պատկերահանված էջ), և 1 գիրք (Հրաչեայ Աճառեան, ՀայԲարբառագիտութիւն, Մոսկուա―Նոր-Նախիջեւան, 1911):
Կայքն ընդգրկում է ինչպես հայերեն բազմաբնույթ բառարաններ (•բացատրական •ստուգաբանական •դարձվածաբանական և բարբառային •հոմանիշների •անձնանունների, •գրաբարի •միջին հայերենի •արևմտահայերենի), այնպես էլ բազմաթիվ երկլեզվյան (•հայերեն-անգլերեն •անգլերեն-հայերեն •հայերեն-ֆրանսերեն •ֆրանսերեն-հայերեն •հայերեն-ռուսերեն •ռուսերեն-հայերեն) բառարաններ:
Ընդ որում, նաև հայերեն-թուրքերեն (տաճկերեն) բառացանկեր են պարունակում հետևյալ բառարանները` «Համառօտ բառարան ի հայէ յանգղիական եւ ի տաճիկ», «Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի» և «Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի»(«Հայկազյան բառարան»): Իսկ «Հայկազյան բառարանում» բերվում են նաև բառերի հունարեն,լատիներեն, շատ հաճախ նաև պարսկերեն, արաբերեն, որոշ դեպքերում նաև` ֆրանսերեն, ռուսերեն համանիշները:
Հայերեն
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
- Արդի հայերենի բացատրական բառարան
Էդուարդ Աղայան, Երևան, 1976 - Բառգիրք հայերէն լեզուի
Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998 (թվայնացված) - Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան,1969 - Հայերէն աշխարհաբար լեզուի լիակատար բառարան
Պետրոս Վարդ. Ճիզմէճեան, Հալէպ, 1954-1957 - Հայերէն բացատրական բառարան
Ստեփան Մալխասեանց, Երեւան, 1944-1945 - Հայոց լեզուի նոր բառարան
Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հրանդ Գանգրունի եւ Փարամազ Կ. Տօնիկեան, Պէյրութ, 1968. - Հայոց լեզուի նոր բառարան
Գնէլ Արքեպս. Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Պէյրութ, 1992 - Նոր բառագիրք հայերէն լեզուի
Սիմոն Գաբամաճեան, Կ. Պօլիս, 1910
ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
- Հայերէն արմատական բառարան
Հրաչեայ Աճառեան, Երևան, հհ 1-7, 1926–35 (ապակետիպ), հհ 1-4, 1971–79 (2-րդ հրատարակություն) - Հայերեն ստուգաբանական բառարան
Գևորգ Ջահուկյան, Երևան, 2010
ԴԱՐՁՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԱՐԱՆՆԵ
- Հայերէն գաւառական բառարան
Հրաչեայ Աճառեան, Թիֆլիս, 1913 - Հայոց բառ ու բան
Սահակ վարդապետ Ամատունի, Վաղարշապատ, 1912 - Հայոց լեզվի բարբառային բառարան
Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, 2001-2012 - Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան
Աշոտ Սուքիասյան, Սերգեյ Գալստյան, Երևան, 1975
ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
- Հայոց լեզվի հոմանիշների բառարան
Աշոտ Սուքիասյան, Երևան, 1967 - Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան
Աշոտ Սուքիասյան, Երևան, 2009 - Բառարան գանձարան հայերէն լեզուի
Յարութիւն Թ. Գայայեան, Գահիրէ, 1938
ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՐԱ
- Արևմտահայերենի բառարան
Արտեմ Սարգսյան, Երևան, 1991
ԳՐԱԲԱՐԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
- Գրաբարի բառարան
Ռուբէն Ղազարեան, Երեւան, 2000 - Գրաբարի հոմանիշների բառարան
Ռուբէն Ղազարեան, Երեւան, 2006 - Առձեռն բառարան հայկազնեան լեզուի
Հայր Մկրտիչ Աւգերեան եւ Հայր Գրիգոր Ճէլալեան, Վենետիկ, Ս. Ղազար,1865. Անթիլիաս, 1988 (վերահրատարակութիւն) - Նոր բառգիրք հայկազեան լեզուի («Հայկազյան բառարան»)
Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան, Վենետիկ, 1836 (ԵՊՀ վերահրատարակություն, 1979)
ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՐԱՆ
- Միջին հայերենի բառարան
Ռուբեն Ղազարյան, Հենրիկ Ավետիսյան, Երևան, 2009
ԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ
- Հայոց անձնանունների բառարան
Հրաչյա Աճառյան, հհ Ա-Ե, Երևան, 1942-1962
Երկլեզվյան բառարաններ
ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ
- Գործնական բառարան հայերէն-անգղիերէն
Զաքարիա Տ. Ս. Փափազեան, Կ. Պոլիս, 1905 - Գրպանի նոր բառարան հայերէն-անգլերէն
Մեսրոպ Կ. Գույումճեան եւ Լեւոն Թորոսեան Պէյրութ, 2002 - Ընդարձակ բառարան հայերէնէ անգլիերէն
Մեսրոպ Կ. Գույումճեան, Պէյրութ, 1970. (նաև թվայնացված) - Համառօտ բառարան ի հայէ յանգղիական եւ ի տաճիկ
Սուքիաս Սօմալեան, Սուրբ Ղազար, Վենետիկ, 1843 - Հայերէնէ-անգլերէն արդի բառարան
Վեր. Տիգրան Խնդրունի եւ Մարտիրոս Գուշագճեան Պէյրութ, 1970 - Նոր բառարան հայերէնէ-անգլիերէն
Ի. Ա. Երան, Վենետիկ, Ս. Ղազար, 1949 - Նոր բառգիրք հայ-անգլիարէն
Հայր Մատաթեայ Վարդապետ Պետրոսեան, Մխիթարեանց Տպարան, Վենետիկ, 1875 - A vocabulary of words used in modern Armenian but not found in the ancient Armenian lexicons
Elias Riggs, Smyrna, 1847
ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ
- Անգլերէնէ-հայերէն արդի բառարան
Մարտիրոս Գուշագճեան եւ Վեր. Տիգրան Խնդրունի, Պէյրութ, 1970 - Բառարան անգղիարէն եւ հայերէն
Հայր Յարութիւն Վ. Աւգերեան, Վենետիկ, 1868 - Գրպանի նոր բառարան անգլերէն-հայերէն
Մեսրոպ Կ. Գույումճեան եւ Լեւոն Թորոսեան, Պէյրութ, 2002 - Ընդարձակ բառարան անգլիերէնէ-հայերէն
Փրոֆեսօր Յարութիւն Յովհաննէս Չաքմագճեան, Պոսթըն, 1922 - Ընդարձակ բառարան անգլիերէնէ հայերէն
Մեսրոպ Կ. Գույումճեան, Պէյրութ, 1981, (նաև թվայնացված) - Նոր գրպանի բառարան անգլիերէն-հայերէն
Ի. Ա. Երան, Պոսթըն, 1928 - Պատկերազարդ գործնական բառարան անգլիերէնէ հայերէն
Զաքարիա Տ. Ս. Փափազեան, Կ. Պոլիս, 1910
ՀԱՅԵՐԵՆ-ՖՐԱՆՍԵՐԵՆ
- Բառարան հայերէն-գաղղիերէն
Հայր Գէորգ Պայեան, Սուրբ Ղազար-Վենետիկ, 1926 - Գործնական բառարան հայերէն-ֆրանսերէն
Գրիգոր Շահինեան, Պէյրութ, 1997 (թվայնացված)
ՖՐԱՆՍԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ
- Բառարան ֆրանսերէնէ-հայերէն
Եղիա Տէմիրճիպաշեան, Կոստանդնուպոլիս, 1930 - Գործնական բառարան ֆրանսերէնէ հայերէն
Յարութիւն Քիւրքճեան, Պէյրութ, 1988 (թվայնացված)
ՀԱՅԵՐԵՆ-ՌՈՒՍԵՐԵՆ
- Հայ-ռուսերեն բառարան
Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, 1987
ՌՈՒՍԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ
- Ռուս-հայերեն բառարան
Արարատ Ղարիբյան, Երևան, 1977
Աղբյուրը` armscoop.com