Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը, բուհերը բաժանելով 9 խմբերի, կատարել է նրանց վարկանիշավորում` ըստ 9 չափորոշիչների:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկված է 4-րդ` «Բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող» բուհերի խմբում:
Ընդհանուր վարկանիշով մասնաճյուղն առաջինն է նույն խմբում ներառված 14 բուհերի մեջ:
Առաջինն է նաև 3-րդ չափորոշիչով («Ուսումնառության արդյունքներ»):
2-րդ չափորոշիչով («Ուսանողներ») մասնաճյուղը զբաղեցրել է յոթերորդ տեղը:
4-րդ չափորոշիչով («Միջազգային ուղղվածություն») մասնաճյուղը զբաղեցրել է 4-րդ տեղը:
5-րդ չափորոշիչով («Գիտահետազոտական աշխատանք») մասնաճյուղը գրավել է 2-րդ տեղը:
6-րդ չափորոշիչով («Դասավանդման գործընթաց») մասնաճյուղը զբաղեցրել է 5-րդ տեղը:
7-րդ չափորոշիչով («Հաստատության կարողություններ») մասնաճյուղը զբաղեցրել է 6-րդ տեղը:
8-րդ չափորոշիչով («Աշխատանքային շուկա») մասնաճյուղը գրավել է 3-րդ տեղը:
9-րդ չափորոշիչով («Ընդհանուր գնահատումներ») մասնաճյուղը զբաղեցրել է 8-րդ տեղը:
1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ չափորոշիչներով մայր բուհն առաջինն է իր համապատասխան խմբի` «Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող» 8 բուհերի մեջ:
Մանրամասները` ranking.armedu.am