Ապահովագրությունը մեր օրերի ամենահեռանկարային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ոլորտի առաջատարն է, որտեղ իրենց կարիերան են սկսել շատ ու շատ երիտասարդներ, ովքեր այսօր դարձել են արհեստավարժ մասնագետներ և պատրաստ են իրենց գիտելիքներով ու փորձով կիսվել Ձեզ հետ, միասին բացահայտել յուրաքանչյուրիդ պոտենցիալը, օգնել Ձեզ ապահովագրության մեջ գտնել անձնական կարիերայի պլանավորման և կայուն եկամուտ ստանալու բանաձևը:
Եվ այսպես, եթե Դուք.
- ունեք միջին մասնագիտական, բարձրագույն կրթություն կամ դեռ ուսանող եք
- ունեք բավականաչափ ազատ ժամանակ՝ ակտիվ աշխատանքով զբաղվելու համար
Եվ իհարկե.
- ակտիվ եք, նախաձեռնող ու նպատակասլաց
- սիրում եք շփվել մարդկանց հետ և կարողանում եք համոզել նրանց
- պատրաստ եք նոր մասնագիտություն ձեռք բերել
- շատ եք ուզում գումար վաստակել
- ապա եկե՛ք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, միացեք մեր հզոր թիմին, և Ձեր ցանկությունները դարձրեք իրական…
Իսկ ինչից սկսել.
Մասնակցեք «Ապագայի գործակալ» մրցույթին, ձեռք բերեք համապատասխան գիտելիքներ ու մասնագիտություն, ձևավորեք Ձեր հաճախորդների բազան, ընդլայնեք գործնական կապերի շրջանակները և Ձեր գումարը վաստակեք ինքներդ:
Մեր մասնագետները պատրաստ են Ձեզ ապահովելու որակյալ ուսուցմամբ, նպաստելու անհրաժեշտ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, պատրաստ են սովորեցնելու, թե ինչպես կարելի է կառավարել ազատ ժամանակը և վաստակել մեծ գումարներ ապահովագրության ոլորտում:
Իսկ Դուք պատրա՞ստ եք փորձել Ձեր ուժերը:
Եթե այո, ուրեմն ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. փոստին՝ futureagent@rgs.am
Հարցերի դեպքում զանգահարեք: Հեռ. (010) 59 10 10, ներքին համար 1720
Աղբյուրը` www.rgs.am