Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան կայցելի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսը, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը, ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը և պատվիրակության աշխատակից Բեն Քենարդը ԵՄ պատվիրակության մարզային  այցերի շրջանակներում մարտի 28-ին ժամանելու է Իջևան:

Այցի ընթացքում դեսպան Հրիսթեան հանդիպելու է Տավուշի մարզպետի, Իջևանի քաղաքապետի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ:

Ժամը 14:00-ին դեսպանը  հանդիպելու է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ՝ ՀՀ-ում ԵՄ գործունեության և Արևելյան գործընկերության մասին  մեկ ժամ տևողությամբ դասախոսություն կարդալու, ներկաների հարցերին պատասխանելու  նպատակով:

Դասախոսությունը կլինի անգլերեն լեզվով: Հայերեն թարգմանությունը կապահովի պատվիրակությունը, որը նաև բոլոր  ցանկացողներին կտրամադրի Եվրամիության մասին գրականություն: