Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վերապատրաստման հնարավորություն ԵՊՀ դասախոսների համար

ԵՊՀ

ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ,

Երևանի պետական համալսարանը համակարգում է ERASMUS+ PRINTEL «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ. ՆՈՐԱ­ՐԱ­ՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴ­ՄԱՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆ­ԴԱԿՈՒՄ՝ ԱՐևԵԼՅԱՆ ԳՈՐԾ­ԸՆԿԵ­ՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՒՍԱ­ՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱ­ՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» նախագիծը, որի շրջանակներում 2018թ-ի նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ԵՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։

Ծրագրի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, ովքեր կտիրապետեն ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱ­ՊԵՍ ՀԱԳԵՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ` ձեռք բերած փորձը հետագայում ԵՊՀ-ում տարածելու նպատակով։ Նախատեսվում է վերապատրաստել թվով 16 այդպիսի վերապատրաս­տող։

Թեկնածուների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքով` համա­պա­տասխան հանձնաժողովի կողմից։ Վերապատրաստման և գործուղման բոլոր ծախսերը փոխ­հատուցվելու են  PRINTEL նախագծի միջոցներից։

Թեկնածուներին ներկայացվող պահանջները և մրցույթի չափանիշներն են`

        * ԵՊՀ հիմնական աշխատող,
        * տարիքը` մինչև 50,
        * անգլերենի լավ իմացություն (առնվազն C1 մակարդակ),
        * տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման հմտու­թյուն­ներ,
        * պարտավորություն` վերապատրաստումից հետո` 3 ամսվա ընթացքում վե­րա­­պատրաստելու առնվազն տասը գործընկեր դասախոսի, ինչի մասին թեկ­նածուի և նախագծի ղեկավարի միջև կնքվելու է համապատասխան համա­ձայնագիր,
        * առավելությունը տրվելու է այն թեկնածուներին, ովքեր արդեն դասավանդում են ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության դասախոսների վերապատրաստման ծրագրերում և հանձնառու են շարունակելու այդ գոր­ծունեությունը առնվազն 2 (երկու) տարի։

Դիմում-հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբե­րակով` ԵՊՀ որակի ապահովման կնետրոն (կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 402 սենյակ կամ printel@ysu.am էլեկտրոնային հասցեով)` ս.թ. ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՑ ՄԻՆՉև ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ։

Մրցույթը կկայանա ս.թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-5-Ը, իսկ ար­դյունք­ները կհրապարակվեն ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ։