2016թ. ապրիլի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Էրինե Ղարայանը և Անահիտ Հովսեփյանը «Գծային հաստատուն գործակիցներով հավասարումների բերումը կանոնական տեսքի» թեմայով կարդացին զեկուցում, որը ղեկավարել է Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Վ. Ցուցուլյանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «ԻԿՄ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:
Էրինե Ղարայանը ներկայացրեց թեմայի տեսական մասը, նշեց հավասարման երեք տիպերի համար կանոնական տեսքերը, դրանց ստացումը, նշանակումները:
Անահիտ Հովսեփյանը բերեց օրինակներ, որոնք պարունակում էին գծային հավասարումների երեք տիպերը, և կանոնական տեսքի բերման երեք հիմնական ձևերը:
Մասնագիտական առումով թեման բավականին արդիական էր և կիրառելի:
Զեկուցողներին ուղղվեցին հարցեր, տրվեցին լիարժեք պատասխաններ: