Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՎՊՀ-ն հրավիրում է մասնակցելու հանրապետական 11-րդ երիտասարդական գիտաժողովին

ՎՊՀ գիտաժ. հայտ. նկար 2022թ. ապրիլի 8-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական 11-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի բացահայտման համար» խորագրով: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և երիտասարդ գիտնականներ։ Գիտաժողովը նախատեսում է առկա/առցանց մասնակցության ձևեր:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն
  2. Իրավագիտություն և քաղաքագիտություն
  3. Հայ բանասիրություն
  4. Օտար լեզուներ և գրականություն
  5. Տնտեսագիտություն
  6. Մանկավարժություն
  7. Հոգեբանություն և սոցիոլոգիա
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Բնագիտություն և աշխարհագրություն
  11. Կենսաբանություն և քիմիա
  12. Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. փետրվարի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին (sss.vsu.am@mail.ru) ուղարկել մասնակցության հայտը:

Ստացված հայտերը կանցնեն մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Մասնակցության հայտին, տպագրության ներկայացվող հոդվածի պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: