Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն և ՈՒԽ-ն նախաձեռնել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով

Հայտ. նկար (1)

Սիրելի՛ ուսանողներ, աշխատակիցներ, հայրենակիցներ, Արցախում ծավալվող պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական գիտական ընկերությունը և Ուսանողական խորհուրդը նախաձեռնել են անհրաժեշտ իրերի` ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով:

 

Այս օրերին առավել, քան երբևէ անհրաժեշտ է մեր միասնականությունը թիկունքում՝ հանուն մեր հերոս եղբայրների:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների նախաձեռնությանը միանալու համար նախատեսվող պարագաները կարող եք բերել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ՈՒԽ և ՈՒԳԸ սենյակ), այսօր՝13:00-ից մինչև 21:00-ն:

Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր:

 

Կոնտակտային տվյալներ՝

098121259 / 077132700

 

ԵՊՀ ԻՄ-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 

ԵՊՀ ԻՄ-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 

Մասնաճյուղը միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին

ԵՊՀ-ԻՄ-նկ.

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաստատակամորեն կասեցնում է թշնամու առաջխաղացման փորձերը: Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցուցաբերում են ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

 

Այս վճռական պահին համայն հայությունը համախմբվել, դարձել է բռունցք՝ միասնությամբ հասնելու հերթական հաղթանակին, որի կերտման գործում անչափ կարևոր է յուրաքանչյուրիս, ամենի մի հայի անմնացորդ նվիրումն ու ներդրումը՝ լինի ֆիզիկապես, հոգեպես, թե նյութապես:

 

Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից սկսվել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավը:

 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավին՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» Առաջնորդության զարգացման ծրագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նկար

Ո՞վ ենք մենք.

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որի նպատակն է Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներին, անկախ նրանց գտնվելու վայրից ու սոցիալական պայմաններից, ապահովել հավասար ու որակյալ կրթությամբ։

Ի՞նչ ենք անում.

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրին միացած մեր մասնակիցների` ուսուցիչ-առաջնորդների հետ միասին մենք ձգտում ենք լրացնել մարզային շատ դպրոցներում առկա ուսուցիչների պակասը, երեխաներին ապահովել գերազանց կրթությամբ, ինչպես նաեւ էական փոփոխություններ ու զարգացումներ բերել համայնքներում` բազմաբնույթ ծրագրերի իրականացման միջոցով։

Ինչպե՞ս.

Ներգրավելով մեր շարժմանը տարբեր մասնագիտության տեր վառ անհատների, վերապատրաստելով նրանց որպես ուսուցիչ-առաջնորդների եւ տեղակայելով նրանց տարբեր համայնքներում, որտեղ նրանք երկու տարի ժամկետով

  • դասավանդում են դպրոցում,
  • կազմակերպում են արտադասարանային խմբակներ,
  • իրականացնում են համայնքի զարգացման ծրագրեր։

Մասնակցության առավելություններ.  

  • անվճար մագիստրատուրա՝ մանկավարժական ուղղությամբ,
  • 000 դրամ ամսական դրամական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի,
  • ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն),
  • մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
  • նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ,
  • կարիերայի զարգացման հնարավորություն:

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակի ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:

Հարցերի կամ հետաքրքրության դեպքում կարող եք դիմել Անժելա Ավագյանին (էլ. հասցե՝ anzhela.avagyan@teachforarmenia.org,  հեռ.՝ 041530039):

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Վեբինար բիզնես փորձագետ Աստղիկ Հովեյանի հետ

Վեբինարի հայտ. նկար

      Սիրելի՛ ուսանողներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-16:00-ն, Zoom հարթակում տեղի կունենա վեբինար բիզնես փորձագետ Աստղիկ Հովեյանի հետ:

 

Վեբինարի ընթացքում դուք կբացահայտեք.

  • Ինչու՞ են որոշ ապրանքանիշներ հարատև:
  • Ո՞րն է մրցունակ բիզնես հիմնադրելու գաղտնիքը:
  • Ինչպե՞ս է մարքեթինգն օգնում դիրքավորվել շուկայում:

Վեբինարը կարող է առավել հետաքրքրել Տնտեսագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողներին:

Մասնակիցները կարող են նաև Ա.Հովեյանին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

Վեբինարին կարող եք միանալ հետևյալ հղումով՝
Meeting ID: 930 178 3464
Passcode: 875322

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը

Սեպտ.-ի 21-ի նորութ. նկար

2020թ. սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակը:

29 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Այսօր ամբողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

Սիրով շնորհավորում ենք հայ ժողովրդին՝ ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում պետության ու պետականության ամրապնդում ու հզորացում, խաղաղ և ստեղծագործ աշխատանք, բարօրություն, երջանկություն, նոր հաղթանակներ: