Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Տավուշի մարզպետարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ, սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:
Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
- Software Վեբ ծրագրավորում /HTML/CSS, JavaScript, NodeJS,AngularJS,PhP/,
- Hardware Համակարգչային ճարտարագիտություն /C, C++, Electrical engineering/:
Բացի մասնագիտական առարկաներից` բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։
Ամսավճարը՝ 10.000 ՀՀ դրամ:
Դասընթացը հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից։
Շտապե՛ք. դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28–ն է, իսկ դասընթացի մեկնարկը կտրվի մարտից:
Դասընթացը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում։
Գրանցվելու համար կամ հարցերի դեպքում զանգահարել 077 659 955, 094 034 034 հեռախոսահամարներով: