Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

Ուղերձի նկարը

 Հարգարժա՛ն  դասախոսներ, աշխատակիցներ, սիրելի՛ ուսանողներ, Տավուշ աշխարհի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում բոլորիդ քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, նվիրական բոլոր երազանքների անմնացորդ իրականացում:

2019 թվականը համալսարանականներիս համար իրադարձություններով և հաճելի անակնկալներով հագեցած տարի էր. մեծ շուքով նշվեց Մայր բուհի փառապանծ 100-ամյակը և ԵՊՀ միակ՝ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակը: Հոբելյանական տարում տեղի ունեցան կրթական և մշակութային բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավարտվեցին պաշտոնական հանդիսություններով և մեծ համերգով: Մասնաճյուղը իր գոյության 25 տարիների ընթացքում մշտապես զգացել է Մայր բուհի, մարզային և քաղաքային իշխանությունների աջակցությունը, որի համար մասնաճյուղի աշխատակազմի անունից հայտնում եմ մեր շնորհակալությունը:

Հարգելի՛ համալսարանականներ, կրկին շնորհավորելով Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում եմ, որ 2020 թվականը մեր ժողովրդի, Տավուշի մարզի ողջ բնակչության  ու ձեր կյանքում լինի աշխատանքային նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի, նշանակալից իրադարձությունների, նոր ու  հետաքրքիր մտահղացումների, բարձր առաջադիմության ու գիտական որոնումների տարի՝ հանուն կրթության  բարձր որակի, հանուն մեր լուսե գալիքի…