2017թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Շինանյութ»-ի գնման մրցույթի արդյունքները:
Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Շինանյութ» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/73 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:
Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Շինանյութ»-ի 4 մատակարարների:
Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեցին «Նարգար» ՍՊԸ-ն, «ԵՔՍՏԵՐԻԵՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «Էկոմիքս» ՍՊԸ-ն:
Գնումների մատակարարման և պահեստավորման
բաժնի վարիչ Ս. Սարգսյան