Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ասիական կենտրոն» բաժինը հայտարարում է սկսնակների համար չինարենի անվճար դասընթացի մեկնարկի մասին:
Տևողությունը կլինի 2 ամիս:
Գրանցվել կարող են բոլոր ցանկացողները:
Գրանցման վերջնաժամկետը` 2014թ. մարտի 31:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի թիվ 21 գրադարան-մասնաճյուղում` որպես ընթերցող (անձնագիր կամ ծննդյան վկայական, 1 լուսանկար` 3×4 չափսի) և լրացնել գրանցման հայտ (այն կարող եք գտնել հետևյալ էլ. հղմամբ կամ «Ասիական կենտրոն» բաժնում):
Անչափահաս ընթերցողները առաջին անգամ գրադարան պետք է այցելեն ծնողներից որևէ մեկի ուղեկցությամբ:
Սկիզբ՝ 17/03/2014
Ավարտ՝ 31/03/2014
№21 Գրադարան–մասնաճյուղ – Ասիական Կենտրոն
ք. Երևան, 0019, Բաղրամյան 20/5
Հեռ.՝ (010) 580-173; (077) 892-829
Էլ. փոստ՝ asiancenteryerevan@gmail.com
www.facebook.com/
Աղբյուրը` armscoop.com