Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի 10-ամյակի և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման 30-ամյակի կապակցությամբ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը հայտարարում է մեկական հետազոտական կրթաթոշակ` այդ ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողների անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով:
ԵՊՀ սոցիոլոգիայի և տնտեսագիտության ֆակուլտետների մագիստրատուրայի 2-րդ կուրսի հետաքրքրված ուսանողները հայտերը կարող են ներկայացնել ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ, 602 սենյակ, կամ ուղարկեն fellowship@crrc.am էլ. հասցեով մինչև 2015թ. հունվարի 16-ը:
Հայտի փաթեթում պետք է ներառվեն հետևյալ փաստաթղթերը (հայերենով).
1) դիմում-հիմնավորում (1 էջ)
2) մագիստրական հետազոտության համառոտ նկարագիր (մինչև 1000 բառ)` ներառելով նպատակը, ակնկալվող արդյունքները (պաշտպանություն, գիտական հոդված, առցանց տեղակայում, քննարկում և այլն), իրականացման ժամանակացույցը
3) ինքնակենսագրություն (ներառելով տպագրված հոդվածների ցանկը, եթե այդպիսիք կան)
4) երաշխավորագիր գիտական ղեկավարից:
Կրթաթոշակառուների ընտրությունը կիրականացնի ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակների հանձնաժողովը՝ անանուն դիտարկմամբ, ներգրավելով ԵՊՀ ներկայացուցիչների:
Նախապատվություն կտրվի արդիական թեմայով, հիմնավորված հետազոտական մեթոդաբանական մոտեցումներով կիրառական ուղղվածություն ունեցող աշխատանքներին։ ՀՌԿԿ-Հայաստանի տվյալադարանների օգտագործման մտադրությունը ցանկալի է:
Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև 2015 թ. փետրվարի 10-ը:
Կրթաթոշակառուները հնարավորություն կունենան մասնակցելու ՀՌԿԿ-Հայաստանի Կրտսեր հետազոտողների ծրագրով նախատեսված դասընթացներին, օգտվել առկա բոլոր ռեսուրսներից, ստանալ հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:
2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար յուրաքանչյուր կրթաթոշակառուն կստանա 200,000 ՀՀ դրամ: Սահմանված գումարը կհատկացվի երկու մասով՝ ըստ կնքված պայմանագրի:
Դիմելու կարգի հետ կապված ուսանողների հարցերին պատասխանելու համար ՀՌԿԿ-Հայաստանի դռները բաց են 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 11.00-13.00:
Աղբյուրը` armscoop.com