Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների միջազգային մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հ. Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը հրավիրում են մասնակցելու «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միջազգային մրցույթին։

Մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. հունվարի 20-ը mail@aivazovskydb.com էլեկտրոնային հասցեով պետք է ուղարկեն հետաքրքիր, զավեշտալի լուսանկարներ իրենց ուսանողական կյանքից։

Լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ սմարթֆոն հեռախոսներում։

Մրցույթը գնահատելու համար կձևավորվի ժյուրիի երկու կազմ՝ պրոֆեսիոնալ ժյուրի և ժողովրդական ժյուրի։

Հաղթողները կարժանանան դիպլոմների և պարգևների։

Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու լուսանկարչական արվեստի ոլորտի հայտնի մասնագետների կողմից կազմակերպվող վարպետության դասերին։

Հաղթող լուսանկարները կմասնակցեն RACCORD GROUP կազմակերպության միջազգային մրցույթներին, ինչպես նաև կընդգրկվեն կազմակերպության լուսանկարների արխիվում։

Մրցույթի ավարտից հետո կհրատարակվի էլեկտրոնային կատալոգ, որտեղ կընդգրկվեն մասնակիցների աշխատանքները։

Աղբյուրը` heh.am