2016թ. ապրիլի 19-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով հետևյալ ուղղություններով.
- Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
- Բնագիտություն և աշխարհագրություն
- Հայոց լեզու և գրականություն
- Օտար լեզուներ և գրականություն
- Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
- Տնտեսագիտություն
- Մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
- Մշակույթ
- Սպորտային մանկավարժություն
Հանրապետական ուսանողական գիտաժողովի ընթացքում զեկուցված այն աշխատանքները, որոնք կընտրվեն սեկցիաների նախագահների կողմից, կտպագրվեն առանձին ժողովածուի մեջ: Ընտրված աշխատանքների հեղինակներին կտեղեկացվի այդ մասին:
Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2015 թ. մարտի 30-ը լրացնել կից ներկայացված մասնակցության հայտը և ուղարկել sss@gspi.am էլ. hասցեին` բովանդակության բաժնում (Subject) նշելով «Գիտաժողով» բառը:
Տպագրության համար ընտրված աշխատանքները գիտաժողովից հետո հարկավոր է ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեին:
Տպագրության տրվող հոդվածների չափորոշիչները:
Մանրամասների համար դիմել ԳՊՄԻ-ի Գիտության և արտաքին կապերի բաժին՝ զանգահարելով 077 64-31-84, 031 269 494 հեռախոսահամարներով կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sss@gspi.am, ԳՊՄԻ-ի ՈՒԳԸ նախագահ Բեն Վարդանյանին:
Նորություններին կարող եք հետևել ԳՊՄԻ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջից:
Աղբյուրը՝ armscoop.com