Սիրելի երիտասարդներ, եթե ցանկանում եք.
- կապ հաստատել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ,
- մասնագիտական ու անհատական զարգացում ունենալ,
- ընդլայնել գործնական ցանցը,
Հրավիրում ենք մասնակցելու «Լույս» հիմնադրամի մենթորության ծրագրին:
– Մասնակիցների տարիքը՝ 15-25 տարեկան
– Դիմելու վերջնաժամկետը՝ 2016 թ. դեկտեմբերի 25
– Առցանց հայտաձևը՝ այստեղ:
Մենթորությունը գործընկերություն է «Լույսի» ուսանողի՝ մենթորի և 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդի՝ մենթիի միջև։ Մենթորությունն օգտակար է երկու կողմերի համար․ մենթիները խորհուրդ և ուղղորդում են ստանում, իսկ մենթորները փոխանցում են իրենց գիտելիքն ու հմտությունները և դրական օրինակ ծառայում։
Աղբյուրը՝ http://armscoop.com