Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. դեկտեմբերի 13-ին «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի Նոյեմբերյանի շրջանի շահառու 20 աշակերտներ՝ հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ մասնաճյուղի ընդհանուր կառուցվածքին, գլխավոր ստորաբաժանումների գործունեությանը, մասնակցել դասապրոցեսի։ 

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

 

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

2004 թվականից հիմնադրամի կողմից զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու մարզերի ավելի քան 48 000 բնակիչներ:

Մասնաճյուղում հյուրերը՝ բուհի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեցին ԵՊՀ ԻՄ-ի 2 մասնաշենքերն ու 4 ֆակուլտետները, լաբորատորիաները, համակարգչային սրահները, արվեստանոցները, մասնակցեցին դասապրոցեսի:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Յուրաքանչյուր ֆակուլտետում նրանց մանրամասն ներկայացվեցին գործող մասնագիտությունները, դրանց առավելությունները,  աշխատաշուկայում ունեցած պահանջարկը, մի խոսքով՝ աշակերտներին տրվեց նաև մասնագիտական կողմնորոշում:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հյուրերի վրա մեծ տպավորություն գործեց Կիրառական արվեստի ֆակուլտետը, որտեղ նրանք ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններին, ականատես եղան դրանց ստեղծման տեխնիկային:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի Նոյեմբերյանի շրջանի աշակերտները ԵՊՀ ԻՄ-ից հեռացան ջերմ տպավորություններով, իրենց ուսումը մասնաճյուղում շարունակելու մտադրությամբ: